01/23/2026

Երեխաների ծննդյան միանվագ նպաստը չի փոփոխվել

Երեխաների ծննդյան միանվագ նպաստը չի փոփոխվել

ArmDaily.am-ը մի շարք ընթերցողներից նամակներ էր ստացել այն մասին, որ տեղեկություններ ունեն, որ երեխաների ծնունդի համար պետության կողմից տրվող միանվագ գումարը հուլիսից փոփոխվել է:

Մեզ  հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ դեռևս փոփոխություններ չկան: Նկատառմանը, որ ապագայում սպասվո՞ւմ եներեխաների ծննդյան միանվագ նպաստը , Մարտիրոսյանն ասաց.«Ես որևէ բան չեմ կարող ասել, քանի որ այդ փոփոխությունները Կառավարությունով և ԱԺ-ով պետք է անցնեն»:

Նշենք, որ ծնված առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում կազմում է հիսուն հազար դրամ, իերրորդ և չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: