01/23/2026

Ադրբեջանում հայկական քաղաքների պատվին կոնյակ ու գինի են արտադրում

Ադրբեջանում հայկական քաղաքների պատվին կոնյակ ու գինի են արտադրում

Վերջին տարիներին Ադրբեջանի Տովուզի կոնյակի ու գինու գործարանն արտադրում է ալկոհոլային խմիչքներ հնագույն հայկական քաղաքների անուններով՝ ներկայացնելով դրանք որպես ադրբեջանական:

Բացի «QARABAG Extra X.O.» ալկոհոլային խմիչքից, գործարանը սկսել է արտադրել կոնյակ, որը կոչվում է «SUSA Extra», հայտնում է Rusarminfo-ն:

«SUSA Extra»-ն ներկայացվում է որպես 25 տարվա հնեցմամբ կոնյակ ի պատիվ 1724 թվականին Ադրբեջանի տարածքում ամենահզոր Ղարաբաղի խանության պատվին: «SUSA Extra» կոնյակը ճանաչվել է որպես Ադրբեջանի ամենահայտնի կոնյակներից մեկը»,- հայտնում է ալկոհոլային ըմպելիքների արտադրողի կայքը:

Ադրբեջանական մեկ այլ արտադրող սկսել է սպիտակ չոր «İrəvan qalası» («Երևանյան ամրոց») գինու արտադրություն, որն Ադրբեջանը հաճախ ներկայացնում է տարբեր միջազգային ցուցահանդեսներում և գինու փառատոններում:

kentron.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: