01/23/2026

Գորիսում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Գորիսում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից:

Փոխնախարար Սրբուհի Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին:

Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: