01/23/2026

ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ

2019 թվականի հուլիսի 23-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ավագանու արտահերթ թիվ 6 նիստը՝ ավագանու 9 անդամների մասնակցությամբ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցներ։ Ավագանու նիստը սկսվեց օրակարգի հաստատմամբ, որը իր մեջ ամփոփում էր 12 հարց։ 
Առաջին երեք հարցի քվեարկությամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեց ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 145-Ն, թիվ 143-Ն և դեկտեմբերի 10-ի թիվ 117-Ա որոշումների մեջ։
Ավագանին հաստատեց նաև Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի 16/8 հասցեում գտնվող էներգետիակայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության 0.004 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը օտարելու մասին նախագիծը, որի նպատակաը տրանսֆորմատորային ենթակայան կառուցելն է։
Նիստում առավել երկար քննարկվեց օրակարգի 8-րդ հարցը, որը, ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ՝ տեղափոխվեց առաջիկա ավագանու նիստի քննարկմանը։
Օրակարգի մնացած 7 հարցերը նույնպես քաղաքաշինական բնույթի էին, որոնք բոլորն էլ ավագանին ընդունեց միաձայն։

Ավագանու նիստի ուղիղ հեռարձակման հղումը՝ ստորև։
https://www.youtube.com/watch?v=xVUC8lOw6F0

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: