02/05/2025

ՊՆ–ում լուրջ զարգացումներ են, կլինեն կրճատումներ. «Ժողովուրդ»

ՊՆ–ում լուրջ զարգացումներ են, կլինեն կրճատումներ. «Ժողովուրդ»

Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։

Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղվածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։

Եվ մեր տեղեկություններով՝ այս ֆոնին նախարարության տարբեր վարչությունների աշխատակիցներին հասկացրել են, որ նախապատրաստվեն, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախարարությունում նաեւ կրճատումներ են սպասվում։

Ավելին, նախարարության ղեկավար կազմը հնաբնակ աշխատակիցներին հասկացրել է՝ փոփոխությունների արդյունքում առավել մեծ տեղ են տալու երիտասարդներին։ Մի խոսքով՝ ՊՆ–ում լուրջ զարգացումներ են։

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: