02/05/2025

Կառավարությունն արտոնություն տրամադրեց կոսմետիկայի արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց կոսմետիկայի արտադրության ներդրումային ծրագրին

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց «Նաիրիան» ընկերությանը, որի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրումներ (հիմնականում՝ հումքի համար) և ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։

«Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 320 մլն դրամ, որից մոտ 192 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 25,6 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 102,4 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում»,- ասաց նախարարը:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 68 մլն 699 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 մլն 290 հազար դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն գնվում ԵԱՏՄ անդամ-երկրներում, քանի որ այդ երկրներում բացակայում է ընկերության պահանջներին բավարարող ապրանքների արտադրությունը։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: