01/23/2026

2020 թ. Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց նոր ճանապարհ է կառուցվելու

2020 թ. Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց նոր ճանապարհ է կառուցվելու

Էս պահին, պլաններով 2020 թվականին, նախնական քննարկումներով, պատրաստվում ենք մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել: Արդեն որոշում կա: Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 «Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս ամբողջ քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը:
Ի դեպ, Արցախի մասով ասեմ, որ արդեն քաղաքական որոշում կա», – ասել է նա:

Գրիգորյանի խոսքով, նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին: ԱԽ քարտուղարի խոսքով, կառուցման ֆինանսական միջոցները կան:

«Բնականաբար, եթե քաղաքական նպատակ կա: Ես կարող եմ ասել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը, մեծ հաշվով, ոչ թե ունի ռեսուրսների խնդիր, այլ էդ ռեսուրսների շրջանակներում ծրագրերը իրականացնելու պոտենցիալի խնդիր ունի: Եվ ես համոզված եմ, որ մյուս տարի կկարողանանք դա նպատակին հասցնել», – նշել է նա:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: