02/05/2025

261 միլիոն դրամ՝ Փրկարար ծառայության կարիքներ համար

261 միլիոն դրամ՝ Փրկարար ծառայության կարիքներ համար

Կառավարությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը հավելյալ 261,382 հազար դրամ կտրամադրի Փրկարար ծառայության կարիքներ համար: Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում:

Նախագծով առաջարկվում է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը՝ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար բենզինի և դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահապանման և շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային և տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Նախագծի ընդունմամբ, ըստ նախարարության, կապահովվի Փրկարար ծառայության բնականոն աշխատանքը, արագ արձագանքումը և փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի բարձր և արդյունավետ մակարդակով:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: