02/05/2025

Պայթյուն՝ Երևան քաղաքի Քոչինյան փողոցում․ քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյուն՝ Երևան քաղաքի Քոչինյան փողոցում․ քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի 13/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հուլիսի 25-ին, ժամը 09:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սակրավորների ու կինոլոգների խմբերը:

Հայտնաբերվել է ականանետի արկ:

yerkirmedia.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: