02/05/2025

Դավիթ Սահակյանց. Այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է. panorama.am

Դավիթ Սահակյանց. Այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է. panorama.am

Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ Panorama.am-ը զրուցել է Ստամբուլյան կոնվենցիայի, «Ոսկե ծիրան» փառատոնի, վարվող մշակութային քաղաքականության և առաջիկա ծրագրերի մասին։

Panorama.am -Միացել եք  Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքին։ Ի՞նչու, ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Դ.Սահակյանց- Պետք է դեմ լինել այն փաստաթղթին, որի տեքստը, տողատակերը, ենթատեքստը կարող են վտանգել մեր ավանդական, ազգային հիմնասյուները։ Վտանգ է երրորդ սեռի հայտնվելը։ Ըստ երևույթին, նոր իշխանության դիմաց այդ կոնվենցիան վավերացնելու պահանջ կա, մտադիր են դա անել։ Կարծում եմ՝ դա և նոր իշխանությունների թուլությունն է, միգուցե և դրա իրականացման հստակ ցանկությունը։

Panorama.am-Իշխանափոխությունից հետո վարվող մշակութային քաղաքականությանն ինչպե՞ս եք գնահատում։

Դ. Սահակյանց–  Կարծում եմ՝ շատ ցածր մակարդակի է։ Գիտեմ, որ մշակութային օջախներ կան, որոնք լուծարված են, զրկված ֆինանսավորումից։ Խնդիրները շատ-շատ են, այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է։

Ավելի մանրամսն՝ Panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: