02/05/2025

Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ գնալու դժվարությունները. Ճանապարհը նորոգվում է

Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ գնալու դժվարությունները. Ճանապարհը նորոգվում է

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից: Ճանապարհահատվածի երկարությունը 10,7 կմ է:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով` առաջին հատվածում ավարտվել են հողային աշխատանքները և արդեն մոտ ժամանակներս կսկսվի ասֆալտապատումը: Երկրորդ հատվածում ընդհանուր ճանապարհահատվածից արդեն ասֆալտապատվել է 2,4 կմ:

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ճանապարհաշինական ծրագիրը թույլ կտա սահմանամերձ բնակավայրեր հասնել ավելի արագ:

«Անցյալում են մնալու Մատաղիս և Թալիշ տանող ճանապարհային դժվարությունները: Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Մատաղիս տանող ճանապարհահատվածում իրականացվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:  Նոր ճանապարհից լիարժեք օգտվելու հնարավորություն կընձեռվի մինչև տարեվերջ»,- նշել է Մարտիրոսյանը:

Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջԱսֆալտապատումն ավարտելուց հետո կահավորման աշխատանքներ են իրականացվելուՏարածքում աշխատող «Վիրաժ» ԱԿ և «Քարավան» ՍՊ ընկերությունները կիրականացնեն նաևնշագծմանճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: