02/05/2025

18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

18-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել. նա վաղը պետք է բանակ զորակոչվեր

Երիտասարդն Արագածավան գյուղում ապրող իր ընկերների հետ մտել է Ախուրյանի ջրանցքը։ Որոշ ժամանակ լողալուց հետո հոսքը երիտասարդին մի քանի հարյուր մետր քշել է։

Երեկ՝ հուլիսի 24-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկոյան կողմ Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդի դի, հայտնում է Սպուտնիկը։

Պարզվել է, որ նա մահացել է ջրահեղձ լինելու հետևանքով։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Արագածավան գյուղում ապրող իր ընկերների հետ մտել է իրենց գյուղով անցնող Ախուրյանի ջրանցքը։ Որոշ ժամանակ լողալուց հետո հոսքը երիտասարդին մի քանի հարյուր մետր քշել է։

Նրա ընկերներն ու այլ քաղաքացիներ վրա են հասել, մեծ դժվարությամբ երիտասարդին հանել ջրանցքից։

Երիտասարդին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա մահացած է։ Երիտասարդը վաղը պետք է զորակոչվեր բանակ։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները:

 araratnews.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: