02/05/2025

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կարող է կազմակերպվել այսօր. ԱԳՆ

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան կարող է կազմակերպվել այսօր. ԱԳՆ

Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին երկիր տեղափոխելու ուղղությամբ. նրանց վերադարձը կարող է իրականացվել հենց այսօր:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշեց. «Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը հայրենիք։ Դեսպանության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպելու արդեն իսկ այսօր»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ևս տեղեկացնում է, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: «Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,-նշում է նա: 

Մոտ հարյուր ՀՀ քաղաքացի մնացել էր Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: