02/05/2025

Թուրքիան կարող է գործի դնել Ս-400-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում. ադրբեջանցի փորձագետ

Թուրքիան կարող է գործի դնել Ս-400-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում. ադրբեջանցի փորձագետ

U-400 զենիթահրթիռային համալիրները կարող են գործի դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Նման կարծիք ադրբեջանական Minval.az –ի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը:

«Բնական է, որ այդ համակարգերը մեզ օգնության կգան: Սակայն եկեք  պարզենք իրավիճակը: Առաջին` մենք ունենք մեր Ս-300 համակարգերը, որոնք ոչնչով պակաս չեն Թուրքիյաի կողմից ձեռք բերված Ս-400-ներից, դրանց միջև մեծ տարբերություն չկա: Պաշտպանությունում այսպես  է ընդունված` նախ մի բան են ստեղծում, այնուհետև` փոխում լրակազմը, և ստացվում է այլ մոդել: Իսկ զենքի էությունն անփոփոխ է մնում… Մենք հավատում ենք, որ վաղը, երբ վերսկսվեն ռազմական գործողությունները, թուրքական կողմը կկանգնի Ադրբեջանի թիկունքին, եթե հարկավոր լինի` կկրակի, տեղեկատվություն կփոխանցի: Թուրքական բանակն ավելի ժամանակակից, ավելի տեխնիկական է,  քան ադրբեջանականը»,- ասել է փորձագետը:

yerkir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: