02/05/2025

Մտել եմ մի զորամաս, տեսել եմ ժանգոտ, քրքրված վաննայի մեջ աղցան էին պատրաստում». Բնապահպան

Մտել եմ մի զորամաս, տեսել եմ ժանգոտ, քրքրված վաննայի մեջ աղցան էին պատրաստում». Բնապահպան

Մանկապարտեզներում, քրեակատարողական հիմնարկներում, որոշ զորամասերում եւ ռեստորաններում կասկածելի սնունդ է՝ անհայտ ծագման։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեկ առողջություն կոալիցիայի անդամ, բնապահպան Դոնարա Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ մսամթերքի եւ կաթնամթերքի որակն Հայաստանում վատ է, եւ եթե տվյալ վայրի աշխատակցից պահանջեն համապատասխան բժշկական փաստաթուղթ, ապա պահանջողին կուղարկեն «գրողի ծոցը». «Աշխատակիցները չունեն համապատասխան բժշկական փաստաթղթերը, որ հասկանանք՝ անցե՞լ են ստուգումներ։ Երբ փաստաթուղթ ես պահանջում, ասում են՝ դու ո՞վ ես, արա՛։ Սննդի վիճակն ահավոր է ռեստորաններում։ Չկա թարմ սննդամթերք, թե որտեղի՞ց են բերում այդ սննդամթերքը, անհայտ ծագում ունի։ Մեր ժողովուրդն ամոթ է համարում փաստաթուղթ պահանջելը, պատվիրելուց առաջ։ Կարկանդակներն այնքան են ձեթի մեջ եփում, որ դառնում է թունավոր, չի կարելի երկրորդ կամ երրորդ անգամ օգտագործել, բայց երրորդն էլ, չորրորդն էլ անցնում են։ Դրա համար էլ հիվանդությունները շատ են»։
Անդրադառնալով կաթնամթերքին՝ նա ասաց, որ այստեղ էլ վիճակը կրկին լուրջ է. «Ոչ մեկ չի ուզում զբաղվել դրանով։ Ինձ տալիս են համտեսելու, հետո նոր գնելու համար։ Ես զգացել եմ, որ հին կաթնամթերքներ են վաճառում, մասնավորապես, պանիրը։ Անհնար է նորմալ պանիր գնելը»։

Դոնարա Ալեքսանյանի խոսքով՝ թարմ մսամթերք չի վաճառվում, եւ դա հիմք է հանդիսանում, որպեսզի տարածվեն հիվանդությունները. «Երշիկների վրա երկաթե լար է կապած, մեր ժողովուրդը չգիտի, որ դրա վրա ժամկետը պետք է խփած լինի։ Երբ նայում ես, տեսնում ես արդեն ժամկետն անցել է։ Եթե ստուգում են ժամկետը անցած է լինում, վրայի թուղթը պոկում են, նոր ժամկետ են խբում։ Տարածված հիվանդությունների պատճառով, չենք կարողանում մսամթերք գնել։ Քաղաքում մարդիկ ասֆալտին փռած սնունդ են վաճառում, կեղտոտ ձեռքերով, վատ տեսքով»։

Նա առաջարկեց, որ ստուգեն մանկապարտեզները, տեսնեն՝ ինչ սննդամթերքներ են ստանում. «Մսամթերքին գույն են տալիս։ Մտել եմ մի զորամաս՝ խոհանոցը ստուգելու, տեսել եմ ժանգոտ, քրքրված վաննայի մեջ իրենք աղցան էին պատրաստում։ Այս ամենը վատացավ վերջին մեկ տարվա ընթացքում։ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում եմ եղել, այնտեղ էլ սնունդը շատ վատ է։ Ձեռքերով ուտելիքները քրքրում են»։

Բնապահպանի դիտարկմամբ՝ ՍԱՊԾ-ի աշխատանքում որեւէ դիտավորություն չկա. «Դա պարզապետ անգրագիտություն է։ Չկա համապատասխան ղեկավարը, ում ասես ընդունեցին։ Գիշերով, գաղտնի ընդունեցին ՍԱՊԾ-ի պետին։ ՍԱՊԾ-ն որ ասում է՝ էս ենք անում, էն ենք անում, դա ձեւական բնույթ է կրում», գրում է news.am:

live24.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: