02/05/2025

ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտնել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանդերսը հայտնել է հուլիսի 26-ին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոստանալով ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին նախագահի ուղերձի մեջ օգտագործել ցեղասպանություն բառը, ի տարբերություն նախորդ նախագահների, ովքեր չպահեցին իրենց խոստումը:

«Դուք դեմ կգնա՞ք Թուրքիայի կառավարությանը և պաշտոնապես կօգտագործե՞ք ցեղասպանություն բառը» MassisPost-ի հարցին, Ամերիկայի սենատի անդամը նշել է. «Այո, ես կարծում եմ, որ այս բանավեճն ավարտված է»:

Բերնի Սանդերսը գործող սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կրուզի նախաձեռնած Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: