01/23/2026

«Սատանի կամրջից» ցած ընկած քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար

«Սատանի կամրջից» ցած ընկած քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 27-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ.Վ.-ի Կ.-ն (ծնված 2003թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: