01/11/2025

Մթնաձորում հիմա կանաչ պատարագ է…

Մթնաձորում հիմա կանաչ պատարագ է…

Հուլիսի 26-ը «Սյունյաց երկրի» տասնվեցամյա տարեգրության մեջ այլեւս կհամարվի իբրեւ նշանավոր օր:

Այդ օրը՝ «Ուխտագնացություն Սյունիք» ծրագրի շրջանակում, թերթի ստեղծագործական խումբն այցելեց Խուստուփի լեռնագագաթ (Սամվել Ալեքսանյան, Մարիամ Սարգսյան, Գայանե Բաղդասարյան):

Ճանապարհին՝ Կապանից Ծավ գնալիս, մենք նախեւառաջ հայտնվեցինք չքնաղական Մթնաձորի սկզբնամասում:
Մթնաձորը վաղուց աշխարհագրական վայր չէ սոսկ:
Մթնաձորը մեր ընկալումներում Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածաշարի գեղարվեստական կուտակումների միջավայրն է: Եվ ըմբռնվում է որպես Կապանի տարածքի Ծավի հովիտ, որտեղ պահպանվել են մի քանի գյուղերի, նաեւ Մթնաձոր հինավուրց գյուղի ավերակները:

Մթնաձորը վաղուց հոգեւոր տարածություն է, որի հիման վրա Ակսել Բակունցը վրձնել է բնության անկրկնելի պատկերներ, մարդկային բացառիկ կերպարներ:
Մթնաձորը հետագայում ներշնչանքի աղբյուր է եղել ուրիշ ստեղծագործողների համար եւս:

Այնպես որ՝ մենք այնտեղ էինք, որտեղից տարվա բոլոր եղանակներին (եւ հատկապես գարնանը, ամռանն ու աշնանը) կարելի է քաղել եդեմական գույներ ու մեղեդիներ…

Մթնաձորյան ոգեւորությամբ էլ սկսեցինք մեր ուխտագնացությունը դեպի կապանյան օլիմպ՝ Խուստուփի լեռնագագաթ…

Մեզ ուղեկցում էին «Շիկահող» պետական արգելոց-մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Աբելյանը եւ արգելոց-մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի տեսուչ Արգամ Նահապետյանը:

Սամվել Ալեքսանյան

На изображении может находиться: гора, небо, дерево, растение, трава, облако, на улице и природа

 

На изображении может находиться: дерево, растение, небо, на улице, природа и вода

На изображении может находиться: цветок, растение, природа и на улице

На изображении может находиться: растение, цветок, дерево, трава, на улице и природа

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: