ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից հուլիսի 28-ին զինծառայող է զոհվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Ցավակցում ենք Արմանի հարազատներին»,- նշված է գրառման մեջ։

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































