01/23/2026

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ Սյունիքում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ Սյունիքում

Հուլիսի 27-28-ը Սյունիքի մարզում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա մասնակցել է Շաքեի ջրվեժի մերձակայքում կազմակերպված «Ազնվամորու փառատոնին», այցելել «Չաարատ-Կապան» ՓԲ ընկերություն, ինչպես եւ Կապանի վերակառուցվող օդակայան ու Վահանավանք:

Կապանի կոմբինատում, «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության տնօրեն Դավիթ Թովմասյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել ձեռնարկության կառուցվածքային օղակներում, ծանոթացել արտադրական գործընթացին, հանքագործների աշխատանքային պայմաններին, զրուցել արտադրական տարբեր փուլերի ղեկավարների հետ, քննարկել ապագա ծրագրերը։Աշխատակազմի ղեկավարը եղել է նաեւ Գեղանուշի պոչամբարի տարածքում։

Էդուարդ Աղաջանյանին ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: