02/04/2025

Մոսկվայի ոստիկանությունը ցրել է հավաքը հիվանդանոցի մոտ, որտեղ բուժօգնություն է ստանում Նավալնին

Մոսկվայի ոստիկանությունը ցրել է հավաքը հիվանդանոցի մոտ, որտեղ բուժօգնություն է ստանում Նավալնին

Մոսկվայի ոստիկանությունը ցրել է շուրջ երկու տասնյակ մարդկանց հավաքը, ինչպես նաև քրեակատարողական հիվանդանոցի մոտից բերման է ենթարկել մի լրագրողի։ Այդ քրեակատարողական հիվանդանոցում է բժշկական օգնություն ստանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։

«Դոժդ» հեռուստաընկերության լրագրողին բերման են ենթարկել հենց այն պահին, երբ նա ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էր հիվանդանոցի մուտքի մոտ տեղի ունեցող իրադարձությունները:

30 օրվա կալանքի դատապարտված Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է երեկ, նրա մոտ ախտորոշվել է «սուր ալերգիկ դրսևորում»:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: