01/23/2026

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի

Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։

 Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Վերանորոգման համար ավելի վաղ հայտնել էինք, որ 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա է հատկացվել և սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո հայկական եկեղեցին բացվելու է որպես թանգարան և ծառայելու է զբոսաշրջության զարգացմանն այդ տարածքում։

Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով:

Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց:

1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել: 

shabat.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: