02/04/2025

Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում

Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում

Ծնողները փնտրել են զավակներին և հայտնաբերել հանգստյան գոտու լողավազանում։

Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ 5 տարեկան Անդրանիկն ու 3 տարեկան Արամը խեղդվել են Տավուշի մարզի Գանձաքար գյուղում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

 

Դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 29-ին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխաները հարազատ եղբայրներ են։

Կայքի տեղեկություններով՝  նրանք մեկ օր առաջ էին ընտանիքով մեկնել Տավուշի մարզ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և երեկ պետք է վերադառնային Երևան։ Երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց հայտնաբերել լողավազանում։ Նրանք խեղդված են եղել։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: