01/23/2026

Մոսկվայում հուլիսի 27-ի բողոքի ակցիայի մասնակիցներից 41-ը արդեն կալանավորվել և դատապարտվել են

Մոսկվայում հուլիսի 27-ի բողոքի ակցիայի մասնակիցներից 41-ը արդեն կալանավորվել և դատապարտվել են

Մոսկվայում հուլիսի 27-ի չարտոնված բողոքի ակցիայից հետո 41 մարդ է կալանավորվել և դատապարտվել 3-ից մինչև 15 օրվա ազատազրկման։

Անկախ OVD-Info կայքը հաղորդում է, որ այս թիվը կարող է աճել, քանի որ 79 հոգու էլ տարբեր վարչական տուգանքների են ենթարկել, և դատական լսումները դեռ շարունակվում են։

Հուլիսի 29-ին Մոսկվայի դատարանը տասն օրվա ազատազրկման է դատապարտել Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի ղեկավար Իլյա Յաշինին՝ հանրային միջոցառումներ կազմակերպելու կարգը խախտելու մեղադրանքով։

Հիշեցնենք, անցած շաբաթ օրը Մոսկվայում անցկացվել է բազմամարդ բողոքի չարտոնված ակցիա, որի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 1400 քաղաքացիների:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: