02/04/2025

Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար Պուտինին նախագահ տեսնել նաեւ 2024 թվականից հետո

Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար Պուտինին նախագահ տեսնել նաեւ 2024 թվականից հետո

Ռուսաստանցիների 54 տոկոսը կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը նախագահ մնար 2024 թվականից հետո: Դա, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, ցույց են տվել «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները: 2017 թվականի օգոստոսին այդպես Էր կարծում հարցվածների 67 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ Է, գրում Է «Վեդոմոստի»-ն:

2013 թվականի հոկտեմբերին այդպիսիք 40 տոկոսից պակաս Էին: Վերջին հետազոտությունն անցկացվել Է հուլիսի 18-ից մինչեւ 24-ը 1606 մասնակիցների շրջանում: Հարցման մասնակիցների 38 տոկոսը կցանկանար, որ Պուտինը Կրեմլում մնար ներկայիս ժամկետից հետո: Մեկ տարի առաջ 11 տոկոսային կետով պակաս մարդիկ Էին այդպես ցանկանում, 2013 թվականի հոկտեմբերին նման պատասխան Էր տվել հարցման մասնակիցների 45 տոկոսը: Մինչեւ ռեկորդային 8 տոկոս նվազել Է այն մարդկանց թիվը, որոնք դժվարացել են պատասխանել: Ավելի վաղ այդպես Էր պատասխանում 14-ից մինչեւ 26 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
armenpress.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: