02/04/2025

ՀՀ ԶՈՒ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոն»-ին

ՀՀ ԶՈՒ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոն»-ին

 Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում hուլիսի 29-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին, մրցելով Ղրղզստանի, Իրանի և ՌԴ-ի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով:

Մրցումների անցկացման վայրում հայ տանկիստները ծանոթացել են երթուղուն, արգելագոտիներին, քննարկել առաջադրանքներն արագ և արդյունավետ կատարելու եղանակները:

Օրվա ավարտին, կրկին վիճակահանությամբ, ընտրվել են տանկերը, որոնք պետք է շահագործեն մասնակից թիմերը: Հայկական անձնակազմը ծանոթացել է ամրակցված տեխնիկային, փորձարկել այն:

armenpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: