02/04/2025

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

Դատարանը մերժեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանական  խմբի միջնորդությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես գրավի չափ պաշտպանն առաջարկել էր մինչև 25 մլն դրամ։

Մինչև որոշման հրապարակումը փաստաբանական խումբը դատարանին տեղեկացրել էր, որ Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված եղել է կրկնակի հետազոտություն, ինչը փաստել է, որ նրա մոտ առկա ծանր հիվանդությունները խորացել են՝ արձանագրվել է կրկնակի բացասական դինամիկա:

Նիստը նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: