01/23/2026

Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել ձորը

Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել ձորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 11 կմ-ին «Լexus GX460» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը վարորդը դուրս է եկել ձորից և հրաժարվել հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: