02/04/2025

41 ՄԼՆ 729 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԱՐԴԵՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ Է

41 ՄԼՆ 729 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԱՐԴԵՆ ՍԻՍԻԱՆՈՒՄ Է

Սիսիանի համայնքում  նախատեսված մեծածավալ սուբվենցիոն  ծրագրերը հերթով կյանքի են կոչվում:

IMG 8537Գյուղատնտեսական աշխատանքների բարելավման նպատակով Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ բնակավայրերի համար ձեռք է բերել 3 <Բելառուս> տրակտոր, ինչպես նաև  ամրացվող գյուղգործիքներ՝ խոտհավաք, խոտամամլիչ, շարքացան, հնձիչ, կոշ, խոզանակ և կցորդ:

IMG 8556

Տրակտորները հուլիսի 30-ին հասան Սիսիան: վերջիններս թեպետ նախատեսված են նշված չորս բնակավայրերի համար, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք  կօգտագործվեն նաև համայնքի մյուս բնակավայրերի կարիքները հոգալու նպատակով: Ծրագրի պայմանագրային արժեքը 41 մլն 729 հազար դրամ է, որից 18 մլն 778 հազար դրամը համայնքի ներդրումն է , ծրագրի իրականացմանն է ուղղվել նաև <Հասարակական ձայն> բնապահպանական սոցիալական ՀԿ-ի կողմից համայնքին հատկացված 6 մլն 33  հազար դրամը:

IMG 8560

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: