02/04/2025

ՊՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ միս տեղափոխելու դեպքով

ՊՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ միս տեղափոխելու դեպքով

ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ծառայողական քննություն է նշանակվել զինծառայողների համար սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Անթույլատրելի վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխելն է, ինչն առաջարկում ենք»,- նշված է հրապարակման մեջ:

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարն ինչպիսի պայմաններում է տեղափոխում բեռնված մսամթերքը:
 

armenpress.am

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: