01/23/2026

ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մլրդ դրամով

ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 152 մլրդ դրամով

 ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝ հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը, 2020թ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 303 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար, հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար, 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: