02/04/2025

Մեղրիի ոստիկանները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Թեհրանի 37-ամյա բնակչին

Մեղրիի ոստիկանները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Թեհրանի 37-ամյա բնակչին

Հուլիսի 29-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ 

Ուժեղացված ծառայության ընթացքում Գորիսի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք։ Նրանք բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3խմ փայտանյութով բեռնված «Գազ-52» մակնիշի ավտոմեքենա, որի 55-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ 

Մեղրիի ոստիկաններն էլ հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Թեհրանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու։ Օտարերկրացին ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։

Կապանի, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի բաժիններ բերման են ենթարկվել անձինք, որոնք հասարակական վայրերում դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ կամ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ 

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների 80 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները պարբերական են։

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: