02/04/2025

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Քանի հիշել եմ, գրեմ: Ուրեմն, ինձ դատի են տվել Արթուր Վանեցյանի 3 ընկերները.

1. Վահե Հակոբյան: Նախկին ԱԱԾ սպա (եթե ԱԱԾ-ականը նախկին լինում է), Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական, սերտ կապեր ունի մերձ-ՀՀԿ-ական «Ադեկվատների» հետ: Արթուր Վանեցյանի հետ ընկերացել են 2000-ականների սկզբին՝ Սանկտ Պետերբուրգում: Հեղափոխության օրերին էլ Արթուր Վանեցյանի հետ պաշտպանում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահերը ցուցարարներից:

2. Բաբկեն Ղազարյան: 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը ծեծում էր Հայկական Ժամանակի լրագրողին, ապա մասնակցում հյուսիսային պողոտայում ցուցարարներին ծեծելուն: Եղել է ավտոմաքսատան պետի տեղակալ, բայց Արթուր Վանեցյանի հետ ընկերացել են, երբ ինքը Էրեբունու փոխթաղապետն էր, իսկ Վանեցյանը՝ Էրեբունու ԱԱԾ-ի պետը:

3. Արշակ Հակոբյան: Գասպարյան Վովայի ոչ-ֆորմալ թիկնազորի պետ: Այս տիպաժի՝ Էրեբունիում և ողջ հանրապետությունում արված հերոսությունների մասին գիտեք բոլորդ: Արթուր Վանեցյանի հետ ծանոթացել են դեռ 90-ականներին, երբ Վանեցյանը ծառայում էր ռազմական ոստիկանությունում և, միաժամանակ, ինչ-որ հրաշքով, գյուղ.ինստիտուտում անասնաբուծի որակավորում էր ստանում:

Ասեք, որ կայֆ կամպանիա է հավաքվել:))))

Հ.Գ. Զարմանալին այն է, որ Արթուր Վանեցյանի երկու այլ ընկերներից՝ ՀՀԿ-ական հայտնի պրոպագանդիստ (PR-շիկ) Արա Սաղաթելյանից ու մարդու առևանգում կազմակերպած Արամ Վարդանյանից («Վստրեչի Ապրեից») դեռևս հայցադիմում չեմ ստացել: ... Անասնաբուծի դիպլոմով նորաթուխ գեներալին ասեք, թող իր այս ընկերներին էլ առաջարկի, որ ինձ դատի տան, մեկա ՀՀԿ-ական տնօրենների կոլեկտիվ հայցից հետո ինձ համար էս ամենը մանկապարտեզ է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: