02/04/2025

Մոսկվայում ոստիկանությունը հուլիսի 27-ի բողոքի ակցիայի մասնակիցների տներ է խուզարկել

Մոսկվայում ոստիկանությունը հուլիսի 27-ի բողոքի ակցիայի մասնակիցների տներ է խուզարկել

Մոսկվայում ոստիկանությունը խուզարկել է Ալեքսեյ Մինյայլոյի տունը, ով ընդդիմադիր գործիչ Լյուբով Սոբոլի շտաբում ստորագրություններ հավաքողների համակարգողն էր։ Այս մասին հաղորդում է անկախ OVD-Info կայքը:

Այսօր վաղ առավոտյան սկսված խուզարկությունը կապված էր Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի հետ:

Գործը հարուցվել է հուլիսի 30-ին՝ հուլիսի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների առնչությամբ։

OVD-Info-ն տեղեկացնում է, որ խուզարկվել են նաև բողոքի ակցիայի այլ մասնակիցների տներ։

Հուլիսի 27-ին հազարավոր ռուսաստանցիներ Մոսկվայում մասնակցել են չարտոնված հավաքի՝ բողոքելով սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններում ընդդիմադիր կամ անկախ թեկնածուների գրանցումը մերժելու դեմ։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: