02/04/2025

Հայաստանը միացել է վտանգավոր թափոնների կառավարման մասին ԵԱՏՄ համաձայնագրին

Հայաստանը միացել է վտանգավոր թափոնների կառավարման մասին ԵԱՏՄ համաձայնագրին

Հայաստանից քիմիական թափոնների արտահանումը այլ երկրներում դրանք թաղելու նպատակով կարգելվի։ Սակայն, դա ԱԷԿ–ի թափոններին չի վերաբերում։

ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին ԵԱՏՄ համաձայնագրին։

Համաձայնագիրը կրկնում է վտանգավոր թափոնների կառավարման մասին Բազելյան կոնվենցիայի հիմնական դրույթները։

Փաստաթղթի համաձայն` անդամ պետություններում չի թույլատրվում թափոնների անդրսահմանային տեղափոխումը դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով։

Նշենք, որ վերոնշյալը չի վերաբերում ռադիոակտիվ թափոններին և չի արգելում աշխատած միջուկային վառելիքի և վառելիքային թափոնների տեղափոխումը Հայկական ԱԷԿ–ից Ռուսաստան։ Սահմանափակումը վերաբերում է բացառապես քիմիական և արդյունաբերական թափոններին։

Քանի որ Հայաստանը Բազելյան կոնվենցիան վավերացրել էր դեռևս 90-ականների վերջին, ապա Հայաստանի համար կանոնները չեն փոփոխվում` մեր երկիրը պարզապես վերահաստատում է դրանք Եվրասիական միության շրջանակում։


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: