02/04/2025

Մեղրիի անցակետի մաքսային ծառայողն ազատվել է աշխատանքից

Մեղրիի անցակետի մաքսային ծառայողն ազատվել է աշխատանքից

Հայ-իրանական Մեղրիի անցակետում Մաքսային ծառայության աշխատակիցներից մեկն ազատվել է աշխատանքից: Էլեկտրամոբիլի վրա երկլեզու՝ հայերեն և պարսկերեն գրություն է ավելացել այն մասին, որ էլեկտրամոբիլն անվճար է: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը: 

Հիշեցնենք, որ Մեղրիի մաքսային ծառայության էլեկտրամոբիլի վարորդները ՀՀ պետական սահմանից մինչև անձնագրային անցակետ քաղաքացիներին տեղափոխելու համար 1000 դրամ էին վերցնում: Այդ մասին մեր հրապարակումից հետո ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, մեր տեսանյութում երևացող աշխատակցին է հեռացրել աշխատանքից: Մինչդեռ, ինչպես մեզ պատմում էին սահմանը հաճախակի հատող առևտրականները, այդ երևույթը մշտական բնույթ էր կրում, և միայն մեկ աշխատակից չէր գումար պահանջում:

Ավելին, Մեղրիի մաքսակետը բազմաթիվ տեսախցիկներով հսկվում է, և այդ ամենն ավելի վաղ հայտնաբերելն ու բոլորին նախազգուշացնելը ՊԵԿ Մեղրիի մաքսային կետ-բաժնի ղեկավարության համար րոպեների հարց էր:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: