01/23/2026

Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույնների շարքում է

Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույնների շարքում է

 Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը կրկին լավագույն 10-յակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր:

Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: