01/23/2026

ԿԱՅԱՑԱՎ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2019» ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ

ԿԱՅԱՑԱՎ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ ԿԱՊԱՆ-2019» ՓԱՌԱՏՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՎԱՔԸ

Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կայացավ համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպվող «Ուսանողական ամառ Կապան-2019» փառատոնի առաջին հավաքը։ Փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռևս հուլիսի 1-ից և ընդգրկվել են միմիայն ուսանողները, մասնակցության հնարավորություն են ստացել նաև նրանք, ովքեր դեռ նոր են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Ուսանողական ամառ Կապան 2019-ի մասնակից երիտասարդներին ողջունեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Համայնքի ղեկավարը հորդորեց երիտասարդներին լինել ավելի ակտիվ, նախաձեռնող և հանդես գալ նորարական առաջարկներով ու գաղափարներով, որոնք կնպաստեն Կապան համայնքի հետագա զարգացմանը։ 
Մասնակիցներին ողջունեցին նաև փառատոնի կազմկոմիտեի նախագահ Հրանտ Արզումանյանը, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Կոզմանովը։
Կազմկոմիտեի անդամները խոսեցին միջոցառումների ընթացքի, սպասվող առօրյայի, երիտասարդներից ունեցած ակնկալիքների, ինչպես նաեւ կարգապահության մասին: Հայտագրվել են և՛ նոր մասնակիցներ, և՛ նախորրդ տարիների։ Նրանք բաժանվել են 5 ջոկատի, որոնցից յուրաքանչյուրը ունի պատասխանատու ղեկավար։
«Ուսանողական ամառ Կապան – 2019» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա օգոստոսի 10-ին։ Մասնակցում են 80 երիտասարդներ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: