02/04/2025

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել Ֆ-1 տեսակի նռնակով պայթեցնել բոլորին

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել Ֆ-1 տեսակի նռնակով պայթեցնել բոլորին
SHAMSHYANcom-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում մի քաղաքացի նռնակի նմանվող առարկայով մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել, որ դրանով պայթեցնելու է շենքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները տևական ժամանակ բացատրական աշխատանքներ են կատարել այդ քաղաքացու հետ, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, նա 2 ոտքը դրել էր մի կոշիկի մեջ և չէր կատարում ոստիկանների պահանջը․ այն է՝ ինքնակամ հանձնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության ծառայողներն, այլ ելք չունենալով, հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում կարողացել են նրա ձեռքի ափի միջից վերցնել Ֆ-1 տեսակի նռնակը։

Այդ քաղաքացին Գորիսի բնակիչ 34-ամյա Արմեն Պողոսյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: