02/04/2025

Կզրկվենք Աստծո օրհնությունից․ Պարգև Սրբազանը Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Կզրկվենք Աստծո օրհնությունից․ Պարգև Սրբազանը Ստամբուլյան կոնվենցիայի մասին

«Երբ մարդ մի բան է ընդունում, պիտի շատ հստակ գիտակցի դա իրեն օգտակա՞ր է, թե՞ վնասակար է։ Դրա համար ամեն ինչին պետք է շատ զգույշ մոտենալ․ խորը վերլուծել, նոր որոշում կայացնել։ Մեզ կարող են շատ բան հրամցնել, փաթաթել։ Մենք կարող ենք տողատակերը չտեսնել, իսկ վաղը դրանք կարող են դառնալ չպայթած ականներ։ Շատ զգույշ է պետք մոտենալ։

Իմ կարծիքով, եթե ազգը կամենում է մարտահրավերներին դիմակայել, պիտի ազգային ավանդական արժեքները շատ ամուր պահի, այլապես տոտալ լիբերալիզմը ամեն ինչ կոչնչացնի։ Մենք կդառնանք կոսմոպոլիտ։ Կստացվի 2000 տարի և ավելի մենք իզուր տեղն ենք արյուն թափել և մեր ինքնությունը պահպանել։

Ցանկացած հավատքի, կրոնի տեսանկյունից՝ այլասերությունը պիտի դատապարտվի։ Եթե մենք մեզ համարում ենք ազգային պետականություն, քրիստոնյա երկիր՝ պիտի շատ խոհեմ լինենք, այլապես կզրկվենք Աստծո օրհնությունից՝ դառնալով օտարների ավարը»,- Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման վտանգին է անդրադարձել Պարգև Սրբազանը։

Աղբյուրը՝ henaran.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: