02/04/2025

Պետությունը նախատեսում է մարզերում իրականացնել բազմաբնակարան շենքերի շինարարություն

Պետությունը նախատեսում է մարզերում իրականացնել բազմաբնակարան շենքերի շինարարություն

Պետությունը նախատեսում է մարզերում իրականացնել նոր շենքերի շինարարությունինչը հնարավորություն կտա կյանքի կոչել նաև հիպոթեքային ծրագիրՇինարարության ծրագիրը նախատեսվում է սկսել 2020 թվականինԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 3-ին Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ նշեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն ՎերմիշյանըՄինչ այս ծրագիրը գործում էր մայրաքաղաքումիսկ մարզերում ոչքանզի նոր շենքերի կառուցապատում մարզերում չէր իրականացվում։

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է սկսել Գյումրիից։ «Նախատեսված  է ծրագիրն իրականացնել միջին ու փոքր քաղաքներում, բնականաբար՝ Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, ինչպես նաև Սյունիքի ու Գեղարքունիքի  մարզերում: Մինչ այս դա իրականացվում էր Երևան քաղաքում, մի պարզ պատճառով, որ ոչ մի քաղաքում չկա նոր բնակարան, որը պարտադիր պայման է այդ հիփոթեքային ծրագրում ընդգրկվելու համար: Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո մենք սկսում ենք այս ծրագիրը: Սկզբնական 1-ական բնակելիներ՝ 4 կամ 5 հարկանի, սեյսմակայուն: Դրանք  լինելու են նոր սերնդի՝ էներգաէֆեկտիվ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան»,-նշեց Վահագն Վերմիշյանը՝  տեղեկացնելով, որ դրանք պետք է կառուցվեն 1 տարվա ընթացքում, եթե ծրագիրը հաջողվեց, այն շարունակական բնույթ կկրի: «Շինարարությունը չպետք է  ուշանա»,-հավելեց պատասխանատուն:

Արմենուհի Մխոյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: