02/04/2025

ԶՈՒ-ն 2019-2020-ին համալրվելու է պրոֆեսիոնալ նոր զինտեխնիկայով. Արտակ Դավթյան

ԶՈՒ-ն 2019-2020-ին համալրվելու է պրոֆեսիոնալ նոր զինտեխնիկայով. Արտակ Դավթյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս տարի և եկող տարվա ընթացքում շարունակելու է բավականին շատ պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Այն, ինչ հայտարարվել է, լրացուցիչ բան չեմ ասի, միայն կասեմ, որ այս տարի և եկող տարվա ընթացքում արդեն պայմանագրերի հիման վրա սկսվել է և շարունակվելու է բավականին շատ պրոֆեսիոնալ ռազմական տեխնիկայի ներկրումը, շարք կանգնեցումը: Ընդ որում, տվյալ ռազմական տեխնիկան վերաբերվում է  հակաօդային, հակահրթիռային պաշտպանության էլեմենտներին, հեռահար խոցման, ճշգրիտ խոցման միջոցներին: Դրանք նաև ավելացնելու են հետախուզության  կրակային հզորությունները մեր զինված ուժերում: Հետախուզությունը պետք է ճիշտ հետախուզի, կրակային խոցումը՝ ճիշտ խոցի, այդ երկուսի համադրելիությունը թույլ է տալիս ավելի կարճ ժամկետներում ավելի հստակ խոցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավթյանը:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծեց, որ երկու օր առաջ եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: «Այնտեղ արդեն փորձարկումներ անցել են իրենց ռազմարդյունաբերության կողմից մշակված որոշակի ռազմական տեխնիկայի նմուշներ, հիմնականում նշանոցներ, հակաօդային պաշտպանության և կրակի կառավարման միջոցներ: Համագործակցության շրջանակներում հույս ունենք Արցախի Հանրապետությունից վերցնել նման միջոցներ, որովհետև բավականին արդյունավետ են, գին-որակ համադրության մեջ մեզ համար բավականին հետաքրքիր են»,- ասաց Արտակ Դավթյանը:       

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: