02/04/2025

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը աշխատանքային այցով Տանձավեր գյուղական բնակավայրում էին

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը աշխատանքային այցով Տանձավեր գյուղական բնակավայրում էին

Օգոստոսի 3-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը աշխատանքային այցով Տանձավեր գյուղական բնակավայրում էին: Վարչական ղեկավարի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է Տանձավեր էկո ճամբարի տարածքում և ծանոթացել կատարված աշխատանքներին: 
Այցի ընթացքում հանդիպում է եղել նաև «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Քննարկվել և ներկայացվել են քայլարշավային արահետի բացման միջոցառմանն առնչվող մի շարք նախապատրաստական և կազմակերպչական հարցեր: Համայնքի ղեկավարը իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել իրականացվող աշխատանքներին: 
Հիշեցնենք, որ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի նպատակն է զարգացնել զբոսաշրջային նոր հնարավորություններ Գորիսից մինչև Կապան (Խնձորեսկից Խուստուփ) կառուցվող 300 կմ քայլարշավային նոր արահետների երկայնքով: Ծրագիրը իրականացվում է«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: 
Քայլարշավային արահետի բացման միջոցառումը տեղի կունենա Տանձավեր գյուղական բնակավայրում՝ օգոստոսի 24-ին:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: