02/04/2025

Օդերևութաբանները տեղեկացրել են Մոսկվայում սպասվող ռեկորդային ցրտերի մասին

Օդերևութաբանները տեղեկացրել են Մոսկվայում սպասվող ռեկորդային ցրտերի մասին

Նախքան օգոստոսյան ամառային ջերմությունը կվերադառնա Մոսկվա և Մոսկվայի մարզ, բնակիչները ստիպված կլինեն դիմանալ վերջին 70 տարում սպասվող երկու ամենացուրտ օրերին: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով եղանակային կանխատեսումների կենտրոնի առաջատար մասնագետին:

Վերջինիս խոսքով՝ օգոստոսի 4-ին օդի ջերմաստիճանը ՌԴ մայրաքաղաքում կպահպանվի 12-14 աստիճանի սահմանում՝ ըստ Ցելսիուսի: Օգոստոսի 5-ի առավոտյան ջերմաստիճանի սանդղակը կնվազի 5-7 աստիճանի Մոկսվայում և մինչև 3 աստիճանի՝ մարզում: Իսկ ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 13 աստիճանի: Տեղ-տեղ անձրև է կանխատեսվում:

Օգոստոսի 6-ին իրավիճակը կկարգավորվի: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19-24 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, գիշերային ժամերին՝ 10 աստիճանի: Այս ջերմաստիճանը կպահպանվի Մոսկվայում և ՌԴ կենտրոնական շրջանում:

live24.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: