02/04/2025

Վարչապետը ներկա գտնվեց Սպարապետի օրվա միջոցառմանը

Վարչապետը ներկա գտնվեց Սպարապետի օրվա միջոցառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ներկա գտնվեց Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը: Օգոստոսի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Վարչապետը նշեց, որ Խնձորեսկում Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ գտնվող վանքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայոց բանակի մի խումբ նորակոչիկների երդման արարողությունը:

«Այստեղ գտնվող վանքում քիչ առաջ հանդիսավոր պայմաններում ընդունեցինք մի խումբ նորակոչիկների երդումը, այսօր էլ Սպարապետի օրն է նշվում Խնձորեսկում»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցադրեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը՝ կոչ անելով մինչև ամռան ավարտն այցելել այդտեղ և Հայաստանի ու Արցախի այլ տեսարժան վայրեր:

«Ով չի եղել Խնձորեսկում, շատ մեծ բան է կորցրել, բայց ամառը դեռ առջևում է: Սա Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջն է, եթե բարձրությունից վախենում եք, սա ամենահարմար տեղն է այդ վախը հաղթահարելու համար: Ընդհանրապես, պետք է այցելել Սևան, Կապան, Դիլիջան, Արցախ, Շուշի»,- նշեց Վարչապետը:

ՀՀ վարչապետի հետ Խնձորեսկում են նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: