02/04/2025

ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԿԱՊԱՆ

ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԿԱՊԱՆ

Օգոստոսի 5-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և դեսպանատան աշխատակիցներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դեսպանության և համայնքապետարանի միջև հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն հայտնել և նախանշել համագործակցության նախընտրելի ոլորտները:

Զրույցի ընթացքում առանձնակի քննարկվել է այն, որ Կապանի համայնքապետարանը՝ Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտ է ներկայացրել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրին:
Համայնքի ղեկավարի առաջարկով դեսպանը այցելել է նաև թիվ 8 մանկապարտեզ, ծանոթացել շենքային պայմաններին՝ նշելով, որ առանձնակի ուշադրություն կդարձնի ներկայացված հայտին:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։


Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: