02/04/2025

Հաշմանդամություն ունեցողների համար մատչելի պայմաններ չկան. կառավարությունն առաջարկում է իրավիճակը շտկել

Հաշմանդամություն ունեցողների համար մատչելի պայմաններ չկան. կառավարությունն առաջարկում է իրավիճակը շտկել

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է նրանց սոցիալական ներառման համար: Այս մասին նշվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծում։

Կառավարությունն առաջարկում է իրավիճակը շտկել։ Այդ նպատակով մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ և հանրային քննարկման դրվել e-draft.am կայքում։

«Օրենքի նախագծով սահմանվում է դրույթ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի վերաբերյալ: Հանձնաժողովի նպատակներից են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացի վրա համապատասխան իրավական ակտերի ներգործության աստիճանի և կիրառելիության ուսումնասիրությունը և վերլուծությունը»,- ասվում է նախագծում։

Նախագծում կան մեխանիզմներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու նպատակով. «Ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ խելամիտ հարմարեցումների համար: Մասնավորապես, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում՝ գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ ինտերակտիվ երկխոսության միջոցով»։

Գևորգ Թոսունյան

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: