01/23/2026

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» ընկերության վարչական խորհրդի անդամներին

Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» ընկերության վարչական խորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ընկերության վարչական խորհրդի անդամներ Ստեփան Տեր-Պետրոսյանին ու Վաչե Մելքոնյանին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս») տասներկու և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս» ) տասնհինգ տներ կառուցելու ծրագրին առնչվող հարցեր։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն շահագործման մինչև տարեվերջ:

Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի կառավարության անունից «Արի» ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր՝ ազդարարելով Աղավնո համայնքում դպրոցական շենքի շինարարության մեկնարկը: Պետական նախարարը բարձր է գնահատել ընկերության աջակցությունը Արցախում վերաբնակեցման գործընթացին՝ ընդգծելով Սփյուռքի հետ փոխշահավետ ծրագրերի հետևողական իրագործումն ու ընդլայնումը:

artsakhpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: