02/04/2025

Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի մարզահամերգային համալիրի մոտ

Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի մարզահամերգային համալիրի մոտ

Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի նրա անունը կրող մարզահամերգային համալիրի դիմաց։ Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել այդ նպատակի համար հատկացնել 3 միլիոն 281 հազար դրամ։

Դեռ տարիներ առաջ նախատեսվել էր, որ որ Դեմիրճյանի արձանը կտեղադրվի Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ Մալիբու սրճարանի մոտ։ Դրա իրագործումը շարունակ խոչընդոտվել է տարբեր պատճառներով։ Այս տարբերակն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդունելի է ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ Կարեն Դեմիճյանի ընտանիքի կողմից։

Թե ինչ ժամկետում արձանն իրողություն կդառնա, առայժմ չի նշվում։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: