02/04/2025

Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է

Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է

Շատ տոներ, որոնք ծնվում են որեւէ երկրում եւ ունեն ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում միջազգային են դառնում (թեկուզեւ ոչ պաշտոնական) շնորհիվ նրա, որ դրանց ճանաչվածությունը տարածվում է նաեւ այլ պետություններում:

Ինչպես հայտնում է News.am-ը նույնը կարելի է ասել նաեւ ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա (Book Lovers Day) մասին: Այն հայտնվել է ԱՄՆ-ում, տոնը գրեթե միանգամից երկրպագուներ է ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներում:

Այդ տոնը նշում են բանաստեղծները, պոետները, գրականագետներն ու հրատարակիչները, գրախանութներն ու իհարկե ընթերցողները, որոնց համար ստեղծվում են գրքերը: Հենց ընթերցողին է նվիրված համաշխարհային օրը:
 
Գրքի մոգությունն իր մեջ հատուկ գաղտնիք է պարունակում: Ընթերցել սիրող մարդու համար սիրելի գրքի հետ հանդիպումն ամենացանկալի պահն է, իսկ նոր գրքի ընթերցանության սկիզբը՝ մի նոր գաղտնիք, որը նա պետք է լուծի, մի աշխարհ, որում նա պետք է ընկղմվի իր գիտակցությամբ եւ երեւակայությամբ:
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: